Իրան

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

Փետրվարի 28-ից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1444, վիրավորվել՝ 18 551 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Իսրայելը հայտնել է 12 զոհի մասին։ Ռազմական գործողություններում զոհվել է 7 ամերիկացի զինծառայող։ Եվս 4 ամերիկացի զինվոր զոհվել է Իրաքում լցավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում