Իրան

Իրանի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են չմասնակցել բողոքի ակցիաների

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են չմասնակցել բողոքի ակցիաների

Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին նախազգուշացրել են ցանկացած բողոքի ակցիայի անթույլատրելիության մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման կողմից մարտի 13-ին ուղարկված զանգվածային SMS հաղորդագրությանը ծանոթացել է BBC-ի պարսկական ծառայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Չար թշնամին…. կրկին փորձում է վախ և քաոս սերմանել փողոցներում։ Նեո-Իսլամական պետությանը (խմբ.՝ այդպես են անվանել ցուցարարներին) հունվարի 8-ից ավելի ուժեղ հարված է սպասվում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական հարվածները պայմաններ են ստեղծում, որ Իրանում իշխանափոխություն լինի։ Նա նշել է, որ հարվածների միջոցով իրենք իրանցիներին հնարավորություն են տալիս դուրս գալ փողոց։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ վստահ չէ, որ Իրանի ժողովուրդը «կտապալի ռեժիմը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում