Իրան

ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times

ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելու պահից,  ենթադրաբար, սպառել է տարիների ընթացքում կուտակված կարևորագույն զինամթերքի պաշարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ ԱՄՆ զինանոցի արագ սպառումը ներառում է նաև Tomahawk թևավոր հրթիռների պաշարները:

«Ռազմածովային նավատորմն այդ ծախսերի հետևանքները կզգա մի քանի տարի», - մեջբերել է թերթը աղբյուրներից մեկի խոսքը, որը ծանոթ է ամերիկացի զինվորականների կողմից զինամթերքի օգտագործմանը:

Նշվում է, որ ռազմական կարիքների համար ծախսերի աճը կմեծացնի ճնշումն ԱՄՆ վարչակազմի վրա, քանի որ Իսրայելի հետ համատեղ սկսված ռազմական գործողությունն Իրանի դեմ դժվարություններ է առաջացրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և հանգեցրել է նավթի գնի բարձրացման՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց: Սպասվում է, որ մոտ օրերս Պենտագոնը կարող է Սպիտակ տուն և Կոնգրես ուղարկել պաշտպանական կարիքների համար մինչև 50 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պաշտոնական հայտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում