Իրան

Օմանում անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Օմանում անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու մարդ է զոհվել

Օմանի Սուհարի նահանգում մարտի 13-ին անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Օմանի պետական ​​լրատվական գործակալությունը (ONA)։

Հղում անելով անվտանգության աղբյուրին՝ գործակալությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է ալ-Աուահի արդյունաբերական տարածքում, որի հետևանքով երկու արտասահմանցի աշխատողների զոհվելուց բացի նաև վիրավորներ են արձանագրվել։

Գործակալությունը հաղորդում է, որ Սուհարի նահանգում ևս մեկ ԱԹՍ է խոցվել, որի բեկորներն ընկել են բաց տարածքում։ Տուժածներ չեն գրանցվել։ Իշխանությունները շարունակում են հետաքննել երկու միջադեպերը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում