Իրան

Սաուդյան Արաբիան հայտնել է 8 ԱԹՍ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հայտնել է 8 ԱԹՍ խոցելու մասին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը մարտի 13-ին 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում, ինչպես նաև ալ-Խարջի նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադի արևմտյան հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մի շարք հարձակումների արդյունքում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է ևս 14 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում