Իրան

Իրաքի արմատականները պնդում են, որ մեկ օրում 31 հարձակում են գործել ամերիկյան օբյեկտների վրա

1 րոպեի ընթերցում

Իրաքի արմատականները պնդում են, որ մեկ օրում 31 հարձակում են գործել ամերիկյան օբյեկտների վրա

Իրաքի տարածքում գործող շիաների ռազմականացված խմբավորումները պնդում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարձակում են իրականացրել ամերիկյան օբյեկտների և ռազմաբազաների վրա ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ այլ երկրներում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է «Իրաքի իսլամական դիմադրություն» դաշինքի հայտարարության մեջ, որը միավորում է մի շարք արմատական ​​խմբավորումներ:

«Անցած օրվա ընթացքում մեր կողմնակիցներն իրականացրել են 31 ռազմական գործողություն մարտական ​​անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործմամբ հակառակորդի օբյեկտների և բազաների դեմ Իրաքում և տարածաշրջանում», - նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում