Իրան

Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել

Իսրայելի Զարզիր քաղաքում հրթիռակոծության հետևանքով 58 մարդ է վիրավորվել։ Նրանցից մեկը միջին ծանրության վիրավորում է ստացել, մնացածը թեթև վիրավորվել են ապակու կտորներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Զարզիրը գտնվում է Երուսաղեմից 100 կմ հեռավորության վրա՝ Լիբանանի հետ սահմանին։

«Հեզբոլլահ»-ը վաղ առավոտյան հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավում գտնվող իսրայելական զորքերի ուղղությամբ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Ի աջակցություն Իրանի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նույնպես սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում