Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հայաբնակ թաղամասերից մեկին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ վերջին օրերի ռազմական գործողությունների և 2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում հայկական այս թաղամասն առաջին անգամ է հարվածի ենթարկվում։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավ-արևմտյան ափամերձ Ջնահ թաղամասը։ Հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Հարվածներից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի անդամի։ Երկու թաղամասերն էլ հեռու են Բեյրութի հարավային արվարձաններից, որոնց բնակիչներին Իսրայելի բանակը տարհանման հրահանգներ է տվել։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։

Հայերեն English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում