Հայաստան

Ազգային ժողովում անցկացվել է «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում անցկացվել է «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի երկրորդ փուլը

Խորհրդարանում մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի երկրորդ եզրափակիչ փուլը: Առաջին փուլի 12 լավագույն տեսանյութերի հեղինակները մասնակցել են մրցույթի երկրորդ փուլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից: 

Մրցույթի մասնակիցներին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից ողջունել է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Խոսելով նախաձեռնության կարեւորության մասին` Աշխեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը ցուցաբերած կամքի, ջանքի եւ համագործակցության համար:

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 46 աշակերտ Երեւանից եւ Հայաստանի յոթ մարզերից` Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից, Շիրակից, Արագածոտնից, Արմավիրից, Արարատից:

Արդյունքների հրապարակման եւ մրցանակաբաշխության արարողությունը մարտի 27-ին Ազգային ժողովում կանցկացնեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ` Ֆրանսիայում լեզվի մեկշաբաթյա ուսումնասիրության համար:

Մրցույթի մասնակիցները շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, գրադարանում եւ թանգարանում:

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում