Հանրությունը պետք է զգա ոստիկանության բարեփոխումների էֆեկտը. ՆԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ոստիկանության ոլորտում ցանկացած փոփոխություն իրականացրել է այն մտքով, որ դա հանրության վրա պետք է ուղիղ ազդեցություն ունենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման շրջանակում իր բացման խոսքում:
Նա վստահեցրեց, որ ոստիկանության բարեփոխումները շարունակելու են ՆԳՆ-ի ուշադրության կենտրոնում լինել: Ըստ նախարարի՝ արդյունքները, որոնք նվաճել են նաև ԵՄ-ի հետ համատեղ գործընկերությամբ, ամրապնդման կարիք ունեն:
Սարգսյանը հիշեցրեց Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հարցման մասին: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցյալ տարվա համադրությամբ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի աճ ենք ունեցել՝ հարցվածների շրջանում կազմելով 61 տոկոս: Ընդ որում, ունեցել ենք նաև դժգոհողների ցուցանիշի նվազում»,-ասաց նա:
Նա շեշտեց՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ցանկացած փոփոխություն իրականացրել են այն մտքով, որ դա հանրության վրա պետք է ուղիղ ազդեցություն ունենա: «Հանրությունը պետք է զգա ոստիկանության ոլորտի բարեփոխումների էֆեկտը»,-ընդգծեց նախարարը:
Ըստ նրա՝ այժմ այդպես էլ կա, իհարկե, կան նաև խնդիրներ, որոնց պետք է շարունակեն լուծումներ տալ: