Իրան

Իրանի նոր գերագույն առաջնորդն իր առաջին ուղերձով դիմել է ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Իրանի նոր գերագույն առաջնորդն իր առաջին ուղերձով դիմել է ժողովրդին

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին ընտրվելուց հետո առաջին ուղերձն է հղել իրանցիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Խամենեին բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում:

Նա նաև հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար:

Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն և այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն:

Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները:

Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:

56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի երկարամյա ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի որդին է։ Ալի Խամենեին սպանվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ էին հասցրել Իրանին։ Նրա հետ միասին սպանվել էին դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլայի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում