Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է գրեթե 690-ի
1 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 687 մարդ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտարարել է Լիբանանի տեղեկատվության նախարարը։
Կառավարության նիստից հետո արված հայտարարության մեջ Պոլ Մարկոսը նշել է, որ 687 զոհերի թվում կա 98 երեխա և 52 կին։
Ավելի վաղ Իսրայելը սպառնացել է ընդլայնել իր գործողությունները Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի շրջանակում։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։
Կարդացեք հոդվածը` Русский