Հայաստան

Փաշինյանը խոսել է Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Հայաստանում հնարավոր գնաճի մասին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը խոսել է Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Հայաստանում հնարավոր գնաճի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիր չի տեսնում նրանում, որ Իրանը երկրից սննդամթերքի արտահանման սահմանափակումներ է կիրառում՝ պայմանավորված Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։  

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը սննդամթերք արտահանող երկիր է, մենք տասնյակ հազար տոննաներով սննդամթերք ենք արտահանում այլ երկրներ, հետևաբար այդտեղ խնդիր չկա»,-նշեց նա։

Անդրադառնալով Իրանում ընթացող պատերազմի ֆոնին Հայաստանում հնարավոր գնաճային դրսևորումների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց.

«Ինչ վերաբերվում է գնաճին, կան համապատասխան պետական մարմիններ, որոնք ամենօրյա մոնիթորինգ են անում, և եթե լինի անհրաժեշտություն, կձեռնարկվեն միջոցներ»։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի ռազմաբազաներին և ենթակառուցվածքներին։ Այս ամենի ֆոնին Իրանի կառավարությունը երկրից սննդամթերքի արտահանման սահմանափակումներ է կիրառել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում