Իրան

Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային կենտրոնին հարված հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային կենտրոնին հարված հասցնելու մասին

Իսրայելը հարված է հասցրել Իրանի «Թալեղան» միջուկային կենտրոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր Telegram ալիքում:

«Մի շարք հարվածների շրջանակներում, որոնք վերջին օրերին անցկացվել են Թեհրանում, Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել Իրանի միջուկային ծրագրի լրացուցիչ օբյեկտի։ «Թալեղան» օբյեկետն օգտագործվում էր վարչակարգի կողմից միջուկային զենքի ստեղծման համար կարևոր կարողությունների մշակման նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։

ԻՊԲ-ն հավելում է, որ 2025 թ. հունիսին Իրանի դեմ հարվածների ընթացքում Իսրայելը համակարգված կերպով հարվածներ է հասցրել Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված գիտական կենտրոններին և ենթակառուցվածքներին, սակայն Իրանը «շարունակել է զարգացնել իր կարողությունները միջուկային զենք ստեղծելու համար»։

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի լայնածավալ գործողությունը սկսվել է փետրվարի 28-ին։ Կողմերը հայտարարել են, որ նպատակ ունեն թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի և զարգացնի իր միջուկային ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմակայաններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում