Մշակույթ

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում

2 րոպեի ընթերցում

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում

Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը հանդես կգա «Paloma Rumba» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո հաղորդագրությամբ տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը։  

«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:

Երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով Եվրատեսիլի երկրպագուներին հայտնի է մի շարք հեղինակային երգերով։ «Paloma Rumba»-ի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է՝ Դավիթ Ծառուկյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։ 

«Երկար տարիներ երազում էի մեծ բեմի ու Եվրատեսիլի մասին, և այսօր իմ երազանքը դարձել է իրականություն։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի ու անշեղ հավատքի արդյունքն է։ Հուսով եմ, որ իմ երգը ձեզ կհաղորդի ազատության զգացում, կտա հզոր էներգիա ու կհիշեցնի, որ երբեմն երազանքի ու հաջողության համար բավական է միայն մեկ համարձակ քայլ անել՝ դուրս գալ հարմարավետության գոտուց»,- ասել է Սիմոնը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում