Իրան

ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն Իրանի բնակչությանը նախազգուշացում է տվել այն մասին, որ իշխանությունները Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող քաղաքացիական նավահանգիստներն օգտագործում են միջազգային նավագնացությանը սպառնացող ռազմական գործողություններ իրականացնելու համար։

«Այդ գործողությունները վտանգում են անմեղ կյանքեր: Ռազմական նպատակներով օգտագործվող քաղաքացիական նավահանգիստները կորցնում են պաշտպանված լինելու իրենց կարգավիճակը և դառնում են օրինական ռազմական թիրախներ՝ համաձայն միջազգային իրավունքի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է հայտարարության մեջ:

Զինվորականները կոչ են արել Իրանի քաղաքացիներին խուսափել բոլոր նավահանգստային կառույցներից, որտեղ գործում են Իրանի ռազմածովային ուժերը: Նավահանգստի աշխատողներին և առևտրային նավերի անձնակազմերին նույնպես խորհուրդ է տրվում խուսափել իրանական ռազմանավերից և ռազմական տեխնիկայից:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը վնասը նվազագույնի հասցնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում