Իրան

Ռուսաստանի և ԱՄԷ նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄԷ նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ քննարկել է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները շարունակել են մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում վտանգավոր կերպով վատթարացող իրավիճակի վերաբերյալ, որը լուրջ հետևանքներ է ունենում ինչպես Իրանի, այնպես էլ արաբական երկրների համար։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է հակամարտության հետագա սրումը կանխելու և այն բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ալ-Նահյանին ԱՄԷ-ում գտնվող բազմաթիվ ՌԴ քաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար։

Նա նաև շնորհավորել է իր գործընկերոջը 65-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա անձնական նշանակալի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում։

Մարտի 11-ին Պուտինը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը նաև քննարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում