ՄԱԿ-ում մտավախություն ունեն, որ պարենի գինը կաճի Հորմուզի նեղուցում նավագնացության խախտման պատճառով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) փորձագետները մտավախություն ունեն, որ Հորմուզի նեղուցում նավագնացության խախտումը կհանգեցնի աշխարհում սննդամթերքի գնի աճի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մարտի 10-ին կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ։

«Էներգակիրների, պարարտանյութերի և տրանսպորտային ծառայությունների գների աճը, ներառյալ ծովային փոխադրումների, նավի վառելիքի և ապահովագրության արժեքը, կարող է հանգեցնել սննդամթերքի գնի բարձրացման և տնային տնտեսությունների բյուջեների վրա ճնշման ուժեղացման, հատկապես բնակչության առավել խոցելի խավերի շրջանում», - գրում են կազմակերպության փորձագետները։

Նրանք նշում են, որ էներգետիկ շուկաներն անմիջապես արձագանքել են նեղուցով տարանցման արգելափակմանը։ Հիմնվելով 1990 թ. հունվարից մինչև 2026 թ. փետրվարը տեղի ունեցած էներգետիկ ճգնաժամերի տվյալների վերլուծության վրա՝ UNCTAD-ը նշում է, որ նավթի գնի աճն ուղղակիորեն ազդում է սննդամթերքի գնի աճի վրա։

Մարտի 2-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին նախազգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը, կփակվի նավերի անցման համար հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով: Մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ նեղուցը փակ չէ, իսկ նավերը, այդ թվում՝ լցանավերը, իրենք են խուսափում նեղուցը հատել՝ վախենալով երկու կողմից հարվածներից:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով