Իրան

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է երկրում գրեթե 20 000 քաղաքացիական շենքի վնասման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է երկրում գրեթե 20 000 քաղաքացիական շենքի վնասման մասին

Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում երկրում վնասվել է 19 734 քաղաքացիական կառույց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ վնասված շինությունների թվում են 77 բժշկական կենտրոն և 65 կրթական հաստատություն։

Նաև հաղորդվել է Կարմիր մահիկի կողմից շահագործվող 16 օբյեկտի վնասվելու մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հայտնել են Իրանին «կանխարգելիչ» հարվածներ հասցնելու մասին՝ մեղադրելով երկրին Իսրայելին և ամերիկյան ուժերին հարվածելու մտադրության և իր միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և հարվածներ է հասցնում ինչպես Իսրայելին, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմակայաններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում