Եվրոպան ի դեմս Հայաստանի տեսնում է ընկերոջ. Եվրախորհրդարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանն ու Հայաստանի ԱԺ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտ բերելու հարցում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման վստահություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ: Հույս ունեմ, որ երբ Հայաստանն էլ նայում է Եվրոպային, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի»,-ասաց Մեցոլան:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում շատ մեծ ձեռքբերումներ են եղել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովից ի վեր: ԵՄ-ն և Հայաստանը համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ: Ըստ Մեցոլայի՝ այդ քայլը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի երկրի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունն ու կխորացնի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: ԵԽ-ն նաև ողջունում է այն հանգամանքը, որ Հայաստանին ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

«Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում»,-ասաց ԵԽ նախագահը:

Նա հավելեց՝ անհամբեր սպասում են քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում:  

ԵԽ նախագահը նաև հավելեց՝ անհամբեր սպասում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի սկզբին Երևանում։ Մեցոլան նշեց, որ գագաթնաժողովին մասնակցելու համար ինքն այդ օրերին կլինի Երևանում։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան