Իրան

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արգելել է Լոնդոնում իրանամետ երթի անցկացումը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արգելել է Լոնդոնում իրանամետ երթի անցկացումը

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ արգելել է Լոնդոնում մարտի 15-ին կայանալիք իրանամետ երթը՝ հակաիրանական ցուցարարների հետ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Լոնդոնի կենտրոնում «Ալ-Կուդս» երթն ամեն տարի կազմակերպվում է Մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովի կողմից, որը, ըստ ոստիկանության, աջակցում է Իրանի իշխանություններին։

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 14 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, երբ արգելվում է բողոքի ակցիան՝ ընդգծելով, որ մեծ են հասարակական անկարգությունների ռիսկերը։ Արգելքը տարածվելու է նաև հակաիրանական որևէ երթի անցկացման վրա։

Նախորդ շաբաթ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է չորս տղամարդու, ովքեր կասկածվում են Իրանի հետախուզական ծառայություններին աջակցելու մեջ։ Ենթադրվում է, թե նրանք հսկողություն են իրականացրել Լոնդոնի հրեական համայնքի հետ կապ ունեցող մարդկանց և վայրերի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում