Աշխարհ

Էներգետիկայի միջազգային գործակալությունն առաջարկել է ռեկորդային ծավալի նավթ հանել պահուստներից

1 րոպեի ընթերցում

Էներգետիկայի միջազգային գործակալությունն առաջարկել է ռեկորդային ծավալի նավթ հանել պահուստներից

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) առաջարկում է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից՝ մերձավորարևելյան լարվող իրադրության պայմաններում զսպելու նավթի գների կտրուկ աճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների։

Նրանց խոսքով, այդ ծավալը կգերազանցի 182 միլիոն բարելը, որը ԷՄԳ-ի երկրների կողմից հանվել էր 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում։

Առաջարկը ներկայացվել է ԷՄԳ մասնակից երկրների՝ մարտի 10-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ։ Որոշումը, ինչպես սպասվում է, կքննարկվի մարտի 11-ին։ Այն հավանության կարժանանա այն պարագայում, երբ ԷՄԳ-ի բոլոր 32 երկրներն աջակցեն դրան:

ԷՄԳ մասնակից երկրներն ունեն ավելի քան 1,2 միլիարդ բարել նավթի ռազմավարական պաշարներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում