Միացյալ Նահանգներ

Սթիվ Ուիտկոֆը հայտնել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը հաջորդ շաբաթ տեղափոխելու մասին

1 րոպեի ընթերցում

Սթիվ Ուիտկոֆը հայտնել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը հաջորդ շաբաթ տեղափոխելու մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ այս շաբաթ նախատեսված եռակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում:

«Այս շաբաթ նախատեսված էր եռակողմ հանդիպում։ Կարծում եմ, որ հանդիպումը տեղափոխել են հաջորդ շաբաթ, ինչ-որ օր»,- նշել է նա:

Ուիտկոֆն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պահպանում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարների վերաբերյալ դրական տրամադրվածությունը։ Նրա գնահատմամբ՝ կարգավորման առումով իրավիճակը գտնվում է «բեկման կետում» կամ դրան մոտ։ Հատուկ բանագնացը ուղիղ չի պատասխանել խնդիրն այս տարի լուծելու հավանականության մասին հարցին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում