Իսրայելը և Իրանը նոր հարվածներ են հասցրել միմյանց

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածները և Իրանի պատասխան հարվածները շարունակվում են արդեն 11 օր։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հրթիռների արձակում է գրանցել Իրանի կողմից, ՀՕՊ համակարգերը աշխատել են սպառնալիքները վերացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։

«Որոշ ժամանակ առաջ ԻՊԲ ուժերը հրթիռների արձակում են գրանցել Իրանի տարածքից Իսրայելի Պետության տարածքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ ԻՊԲ-ն հայտնել է, որ իսրայելցիները կարող են դուրս գալ ապաստարաններից։

Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը գիշերը հարվածներ են հասցրել Իրանին, հիմնականում՝ մայրաքաղաք Թեհրանի տարբեր հատվածների և Ալբորզի նահանգի Քարաջ քաղաքին։ Ըստ բնակիչների՝ այդ հարվածները եղել են նախորդ օրերից ավելի ինտենսիվ, շարունակվել են բավական երկար ժամանակ։ Այս հարվածների հետևանքով տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 10-ից ավելի զոհի մասին, ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրները հայտնել են, ընդհանուր առմամբ, շուրջ 25 զոհի մասին։ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ մեկնարկած իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 400-ի։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով