Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «ջախջախում է» Իրանին

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «ջախջախում է» Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի ռազմական գործողությունները «ջախջախում են» Իրանին, և որ Իրանի իշխանության տապալումն Իրանի ժողովրդի ձեռքում է։ «Արմենպես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Մեր ձգտումն է, որ Իրանի ժողովուրդը թոթափի բռնապետության լուծը։ Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողություններով մենք ջախջախում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է», - նշել է Նեթանյահուն Ազգային առողջապահական արտակարգ գործողությունների կենտրոն այցելության ժամանակ։

Նրա խոսքով՝ «իրանցի ժողովրդի հետ հաջողության հասնելու դեպքում», «մեկընդմիշտ վերջ կդրվի այս ամենին», և տեղի կունենան փոփոխություններ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում