Եվրոպա

Տուսկը վերընտրվել է Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Տուսկը վերընտրվել է Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կրկին ընտրվել է երկրի կառավարող «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) փոխխոսնակ Դորոտա Նեդզելյան:

«Դոնալդ Տուսկը պաշտպանություն է ստացել 97%-ի մակարդակում: Այդ թեկնածուի օգտին տրված ձայների թիվը կազմել է 16 695, դեմ՝ 379 ձայն», - մեջբերել է նրա խոսքը Radio Zet ռադիոկայանը:

Կուսակցության ղեկավարի ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական կոալիցիայի»՝ ձայնի իրավունք ունեցող  անդամների 78%-ը:

«Այդ  97%-ը նույնիսկ ինձ վրա տպավորություն գործեց», - գրել է Տուսկը X-ում՝ մեկնաբանելով կուսակցական քվեարկության արդյունքները։

Կուսակցության ղեկավարի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021 թ. հոկտեմբերին, երբ Տուսկը հաղթել էր՝ ստանալով «Քաղաքացիական կոալիցիայի» ձայների 97,4%-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում