Իսրայելը հարվածել է Լիբանանում «Ռուսական տան» շենքին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Լիբանանի Նաբաթիե քաղաքում գտնվող «Ռուսական տան» վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան Նաբաթիե քաղաքում ռմբակոծել են գործընկեր «Ռուսական տունը»։ Մշակութային կենտրոնի տնօրեն Ասաադ Դեյան ողջ է և անվտանգ։ Սրանք մեր լավ ընկերներն են. մշակութային կենտրոնում որևէ ռազմական գործունեություն չի իրականացվել։ Ոչինչ չի հրահրել այս հարվածը», - գրել է նա Telegram-ում։

Պրիմակովը հավելել է, որ Բեյրութում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի պաշտոնական ներկայացուցչությունը կապի մեջ է իր գործընկերների հետ։

«Ռուսական տան» հիմնադիր և տնօրեն Ասաադ Դեյան հայտնել է, որ շենքն ամբողջությամբ ավերվել է։ Այնտեղ ոչ ոք չի եղել, քանի որ բոլորը հեռացել էին ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից երկրի դեմ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Հայերեն English Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ