Մերձավոր Արևելք

Լիբանանում հակամարտության պատճառով խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգվել են

1 րոպեի ընթերցում

Լիբանանում հակամարտության պատճառով խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգվել են

Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Լիբանանի խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն՝ ընտրությունները հետաձգվել են Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև պատերազմի պատճառով։

Լիբանանի Ազգային ​​լրատվական գործակալության (NNA) տեղեկացմամբ՝ մարտի 9-ին օրենսդիրներն ընտրությունների հետաձգման շուրջ քվեարկել են 76 կողմ, 41 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի 13 անդամից բաղկացած դաշինքը քվեարկել է երկարաձգման օգտին։

Հակամարտությունն Իսրայելի հետ պատճառ է հանդիսացել ավելի քան կես միլիոն մարդու տեղահանման, ինչն էլ դժվարացրել է քվեարկության կազմակերպումը երկրի մեծ մասում:

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում