Իրան

Իրանը հայտարարել է Իսրայելում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է Իսրայելում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին

Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Իսրայելում և Քուվեյթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության բանակի հայտարարությունը։

Իրանի բանակը նշել է, որ գնդակոծության տակ են հայտնվել Իսրայելում ԱՄՆ 512-րդ ռազմակայանի ռադիոտեղորոշման կայանը, ինչպես նաև ԱՄՆ հավաքման կենտրոններն ու սարքավորումների պահեստները Քուվեյթի Ալ Ադիրի ճամբարում:

Իր հերթին, Fars գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Քուվեյթում Ալ Ադիրիի ամերիկյան ուղղաթիռային ռազմակայանին։

Իսրայելն էլ հայտարարել է, որ լայնածավալ հարձակումների ալիք է սկսել Իրանի մայրաքաղաք Թեհրանի, Սպահանի և Իրանի հարավային շրջանների ուղղությամբ։ Ականատեսները հայտնել են Թեհրանում նոր ավիահարվածների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում