Իրան

Սեուլն էներգառեսուրսների մատակարարման այլ ուղիներ է փնտրում՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբ

2 րոպեի ընթերցում

Սեուլն էներգառեսուրսների մատակարարման այլ ուղիներ է փնտրում՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբ

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ Սեուլը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կսկսի էներգառեսուրսների մատակարարման այլ ուղիներ փնտրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ կհամակարգի գործողություններն այլ երկրների՝ իրենց ռազմավարական գործընկերների հետ՝ Հորմուզի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիներ գտնելու նպատակով։

Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել պայքարել նավթավերամշակման գործարանների ղեկավարության և ավտոլցակայանների միջև հնարավոր նախահամաձայնության, գնային մանիպուլյացիաների և շահարկումների դեմ՝ պահանջելով խիստ միջոցներ ձեռնարկել նորմերը խախտողների նկատմամբ։

Լի Չժե Մյոնը նաև կոչ է արել երկրի ներսում արագ սահմանել վառելիքի գների սահմանաչափ՝ կանխարգելիչ միջոց, որը հաշվի կառնի իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարները։ Նա նշել է, որ այդ միջոցները պետք է գործեն նաև ֆինանսական և արժութային շուկաների նկատմամբ։

Լի Չժե Մյոնը հիշեցրել է, որ Հարավային Կորեան մեծապես կախված է միջազգային առևտրից և Մերձավոր Արևելքից էներգակիրների ներմուծումից։

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի մեկնարկած ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի երկրների էներգետիկ օբյեկտների և այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանների դեմ իրանական պատասխան հարվածների ու Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման պատճառով նավթի և գազի գները մեծապես աճել են։

Brent տեսակի նավթի գինը մարտի 9-ին Լոնդոնի ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար՝ նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձրանալով 26,04%-ով: Եվրոպայում գազի գինը 2023 թ. հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում