Իսրայելը սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ Լիբանանի հարավում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակի ստորաբաժանումները սահմանափակ նպատակաուղղված ցամաքային գործողություն են սկսել շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ Լիբանանի հարավում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

«ԻՊԲ-ի ստորաբաժանումները նպատակաուղղված և սահմանափակ գործողություն են սկսել Լիբանանի հարավի շրջանում՝ ահաբեկիչներին հայտնաբերելու և ոչնչացնելու, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները վերացնելու նպատակով», - ասվում է Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ ԻՊԲ-ի՝ այս գործողությունների նպատակն է ավելի ամրապնդել պաշտպանական դիրքերը՝ Իսրայելի հյուսիսի բնակիչների լրացուցիչ պաշտպանության համար։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին, իսկ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 390-ը։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել