Իրան

G7-ի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times

1 րոպեի ընթերցում

G7-ի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times

Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները մարտի 9-ին կքննարկեն արտակարգ պահուստներից նավթ բաց թողնելու հարցը՝ Միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ G7-ի երեք երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցություն են հայտնել այդ գաղափարին։ Աղբյուրները հավելել են, որ G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հեռախոսազրույցում կքննարկեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ազդեցությունն էներգակիրների շուկայի վրա։

Մարտի 9-ին ավելի վաղ նավթի գինը 26,04%-ով աճել է՝ ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմելով 116,83 դոլար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի աճը փոքր վճար է անվտանգության և խաղաղության դիմաց։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում