Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են կառույցի 2025 թվականի աշխատանքները:

Աննա Վարդապետյանը Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է դրական լուրով, որը վերաբերվում է Դատախազության հանրային վարկանիշին. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով: «Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորսդագրության մեջ նշվում է, որ Աննա Վարդապետյանն, ամփոփելով այս տարվա ընթացքում իր կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններ և մարզային դատախազություններ կատարված այցերի արդյունքները՝ ընդգծել է, որ բոլոր այն ուղենիշները, որ նախատեսվել էին ստորաբաժանումների աշխատանքի համար, հետևողականորեն իրականացվում են:

Անդրադառնալով մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատմանը, համաձայն որի՝ 2025 թվականին կատարված աշխատանքի արդյունքներով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է Սյունիքի մարզի դատախազությանը՝ մարզի դատախազի գլխավորությամբ, և ընդգծել, որ այս նվաճումը նպատակ սահմանելու և այդ նպատակի իրականացմանը հասնելու օրինակ է։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսած՝ Գեղարքունիքի մարզի դատախազությանն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությանը, ինչպես նաև 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի դատախազությանն ու 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Արարատի մարզի դատախազությանը:

«Չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազության աշխատանքը, որը 2025 թվականի ընթացքում աննախադեպ ցուցանիշ և բովանդակություն է ապահովել կատարված աշխատանքում՝ հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Սա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ. սա նշանակում է, որ մեր պահանջներն են խստացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցել են կոնկրետ արդյունքների։ Ցանկանում եմ ընդգծել յուրաքանչյուրիդ աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքը և վերահաստատել, որ այս տարվա համար մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել՝ ընդգծված ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։

Ամփոփելով ելույթը՝ Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին. «Իմ խնդրանքն է, որ մենք լինենք ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի բարեկիրթ: Այսօրվա մարտահրավերները չեն վերաբերվում միայն պրոֆեսիոնալիզմին. վերաբերվում են այնպիսի տարրական երևույթի, ինչպիսին բարեկրթությունն է: Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ»:

Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, ներկայացվել են դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը:

Հայերեն

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում