Հարցազրույց

Կանայք իրավապահ համակարգում․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Տաթևիկ Վարդանյանը պատﬔլ է առօրյայի և անցած ուղու մասին

9 րոպեի ընթերցում

Կանայք իրավապահ համակարգում․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Տաթևիկ Վարդանյանը պատﬔլ է  առօրյայի և անցած ուղու մասին

Կանանց տոնական միամսյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Տաթևիկ Վարդանյանի հետ, ով արդեն 13 տարի հաստատուն կանգնած է օրինականության պաշտպանության դիրքերում։

Կոռուպցիոն հանցագործությունների բացառումը՝ ամուր պետության հիմք

Արդեն ավելի քան տասնամյակ իրավապահ համակարգում աշխատող Տաթևիկ Վարդանյանը համոզված է, որ ամուր և կայուն պետության կարևորագույն հիմքերից ﬔկը կոռուպցիոն հանցագործությունների բացառուﬓ է.

«Դրանով ես չեմ նվազեցնում մյուս հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը, քանի որ իրավական պետությունում ցանկացած հանցագործություն պետք է արժանանա խիստ և սկզբունքային արձագանքի։ Պատժելիության սկզբունքի անշեղ կիրառումն այն հիմքն է, որը ձևավորում է օրենքի նկատմամբ հարգանքը և խրախուսում օրինապահ վարքագիծը։

Այնուաﬔնայնիվ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները հաճախ դառնում են բազմաթիվ այլ հանցագործությունների պատճառ, ձևավորում են անպատժելիության մթնոլորտ և խաթարում հասարակության արդարության զգացումը։

Ուստի, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և դրանց դեմ պայքարի ոլորտում իմ ներգրավվածությունը ես դիտարկում եմ ոչ ﬕայն որպես մասնագիտական գործունեություն, այլ նաև որպես իմ քաղաքացիական պարտքի իրականացում Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։


Քննիչի աշխատանքային օրը

Տաթևիկ Վարդանյանի աշխատանքային օրը սկսվում է քննվող քրեական վարույթների ուսուﬓասիրությամբ և տվյալ օրվա գործողությունների պլանավորմամբ։ Քննիչը նախանշում է իրականացվելիք քննչական գործողությունները, այդ թվում՝ անհետաձգելի ﬕջոցառուﬓերը, կազմակերպում դրանց իրականացումը և համագործակցում այլ պաշտոնատար անձանց ու պետական մարﬕնների հետ՝ քրեական վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ և փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով.

«Ապացույցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես աշխատասենյակում՝ օրինակ հարցաքննությունների ﬕջոցով, այնպես էլ տարբեր քննչական գործողությունների ընթացքում։ Այդ գործողությունների արդյունքում ստացված տեղեկությունները հետագայում համադրվում են արդեն առկա տվյալների հետ, իսկ հայտնաբերված առարկաները կարող են կցվել քրեական վարույթին որպես իրեղեն ապացույց»։

Նրա խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն առանձնանում է իր բարդությամբ, քանի որ դրանք հաճախ ունենում են բազմաշերտ կառուցվածք և պահանջում են մանրակրկիտ պլանավորում.

«Քանի որ կոռուպցիոն հանցագործությունները բարդ ﬔխանիզմ ունեցող և հաճախ լատենտային բնույթ կրող հանցագործություններ են, դրանց քննության պլանավորումը բավական ծավալուն գործընթաց է։ Այդ ընթացքում ճիշտ գործողությունների հաջորդականության կազմակերպուﬓ ու իրականացումը ենթադրում են լուրջ մասնագիտական մարտահրավերներ։ Մեր առաջնահերթություններից է ապահովել վարույթի գաղտնիությունը և քննչական գործողությունների ճիշտ ու հետևողական պլանավորումը»:


Երբ քննիչը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է 

Տաթևիկ Վարդանյանի խոսքով՝ երբեﬓ հասարակությունում ձևավորվում է կարծիք, թե կին քննիչը կարող է իր լիազորություններն իրականացնելիս ավելի ﬔղմ կամ բարեսիրտ լինել, ինչը, նրա բնորոշմամբ, թյուրընկալում է.

«Կանանցից հաճախ ակնկալում են ավելի ﬔղմ վերաբերմունք, սակայն դա թյուրընկալում է։ Անկախ սեռից՝ քննիչի գործունեությունը հիﬓված է նույն սկզբունքների վրա, և լիազորությունների իրականացումը չի պայմանավորվում նրանով՝ քննիչը կին է, թե տղամարդ»:

Աշխատանքից հետո 

Տաթևիկ Վարդանյանի խոսքով՝ թեև աշխատանքը ﬔծ պատասխանատվություն է և հաճախ առաջնահերթություն, սակայն կարևոր է ժամանակ գտնել նաև ընտանիքի և անձնական կյանքի համար.

«Եթե անհետաձգելի քննչական գործողություններ չեն նախատեսված, փորձում եմ հանգստյան օրերը նվիրել ընտանիքին և ընկերներին։ Աշխատանքից հետո ժամանակ եմ հատկացնում նաև ինքնակրթությանը․ զուգահեռ սովորում եմ և զբաղվում սպորտով»:


Մասնագիտական հատկանիշներն՝  առօրյա կյանքում 

Քննիչի խոսքով՝ իր մասնագիտական հատկանիշները հաճախ օգնում են նաև առօրյա կյանքում՝ հատկապես բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողﬓորոշվելու հարցում․

«Սառնասրտությունն ու զգոնությունը կարևոր հատկանիշներ են, որոնք այս աշխատանքի ընթացքում մշտապես զարգանում և ամրապնդվում են։ Քննիչի աշխատանքը ենթադրում է ճիշտ գնահատել հանգամանքները և ձևավորել հիﬓավորված դատողություններ, որոնց հիման վրա իրականացվում են հետագա գործողությունները»։

Դեպի քննիչի մասնագիտություն

Տաթևիկ Վարդանյանի մասնագիտական ուղին սկսվել է 18 տարեկանում, երբ նա ծառայության է անցել Ոստիկանությունում։ Այնուհետև գործունեությունը շարունակել է ՀՀ քննչական կոﬕտեում, իսկ հետագայում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեում․

«Այս ճանապարհը հեշտ չի եղել։ Տարիներ առաջ իրավապահ համակարգում կին աշխատակից լինելը ինքնին մարտահրավեր էր։ Սակայն այդ դժվարությունները հաղթահարելը նաև ձևավորեց մասնագիտական փորձը և ամրապնդեց սկզբունքայնությունը»։

Նրա հետաքրքրությունը իրավապահ համակարգի նկատմամբ ձևավորվել է դեռ պատանեկությունից։ Տաթևիկ Վարդանյանը պատմում է, որ ﬔծ հետաքրքրությամբ կարդում էր նախադեպային որոշուﬓեր և դետեկտիվ գրականություն, ուսուﬓասիրում հայոց և համաշխարհային պատմություն:

Ավելի ուշ նա հասկացել է, որ արդար դատական ակտի կայացման հիմքում ﬔծապես քննիչի կատարած աշխատանքն է՝ ապացույցների հավաքագրուﬓ ու դրանց ճիշտ ներկայացումը։

«Երբ բազմաթիվ ապացույցների համադրման արդյունքում հիﬓավորում ես այնպիսի հանցագործություններ, որոնք տարիներ շարունակ ունեցել են լատենտային բնույթ, և հատկապես, երբ դրանց հետևանքով պատճառված ﬖասը վերականգնվում է՝ ձևավորվում է արդարության զգացում։ Այդ ժամանակ հասկանում ես, որ անպատժելիություն գոյություն չունի նույնիսկ տարիներ շարունակ թաքնված հանցագործությունների դեպքում»։

Չնայած սիրելի մասնագիտությանը՝ նա չի հրաժարվել է նաև իր վաղեﬕ նախասիրությունից՝ նկարչությունից։ Թեև, ազատ ժամանակ երբեﬓ շարունակում է նկարել՝ դա համարելով հանգստի և լիցքաթափման յուրահատուկ ﬕջոց։

Քննիչի մասնագիտություն ընտրելու ուղենիշները

 Տաթևիկ Վարդանյանի համոզմամբ՝ մասնագիտություն ընտրելիս պետք է առաջին հերթին հաշվի առնել սեփական նախասիրությունները և հետաքրքրվածությունը տվյալ ոլորտի նկատմամբ․

«Քննիչի մասնագիտությունը հատկապես պատասխանատու է․ այստեղ հասնել և հետո հասկանալ, որ դա քոնը չէ, բավական ﬔծ ռիսկ է պարունակում։ Եթե երիտասարդը ցանկանում է քննիչ դառնալ, պետք է նախ ուսուﬓասիրի այս ոլորտը և հասկանա, թե որքանով է այն իրեն համապատասխանում։

Այս մասնագիտությունը պահանջում է ոչ ﬕայն տեսական գիտելիքներ, այլև դրանց կիրառումը կոնկրետ իրավիճակներում՝ բազմաթիվ դատավարական և օրենսդրական ակտերի հիման վրա»։

Նրա խոսքով՝ ապագա քննիչը պետք է կարողանա արագ կողﬓորոշվել բարդ և սթրեսային իրավիճակներում, մշտապես զարգացնել մասնագիտական հմտությունները և լինել հաստատուն իր սկզբունքներում ու նպատակներում։

Բարեմաղթանք կանանց տոնական ﬕամսյակի կապակցությամբ 

«Կցանկանամ, որ ﬔր կանայք ﬕշտ լինեն գեղեցիկ, լավատես և իրենց ներսում ունենան այնպիսի երջանկություն, որը մշտապես կուղեկցի նրանց։

Անկախ մասնագիտական ոլորտից կամ առօրյա դժվարություններից՝ թող նրանք երբեք չդադարեն լինել կին՝ գեղեցիկ և իրենց սկզբունքներին հավատարիմ։

Թող կին լինելը երբեք չկաշկանդի նրանց որևէ նախաձեռնություն սկսելու հարցում։ Եթե երբևէ կասկածեն իրենց ուժերին՝ մտածելով, թե նպատակին հասնելը դժվար է, քանի որ իրենք կին են, թող հաղթահարեն այդ ﬕտքը և լինեն խիզախ իրենց որոշուﬓերում»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում