Իրան

Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Միացյալ Նահանգների և Իսրայելի թիրախների վրա նոր հարվածների ալիք իրականացնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԻՀՊԿ-ն։

««Իրական խոստում 4» գործողության 25-րդ փուլն իրականացվել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված գործողության ընթացքում՝ ամերիկա-սիոնիստական ​​թշնամու ռազմական կենտրոնների և ռազմական աջակցության կենտրոնների դեմ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Իրանական զինվորականները նշել են, որ արձակել են «Էմադ» բալիստիկ հրթիռներ և «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը ևս հայտարարել էին իրանական հրթիռների արձակումների նոր ալիքի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում