Մերձավոր Արևելք

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ

Արևելյան Լիբանանի Նաբի Շիթ շրջանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Բաալբեկի շրջանի Նաբի Շիթ գյուղի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով, նախնական և ոչ ամբողջական տվյալներով, զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Կառույցի հրապարակած տվյալներով՝ մարտի 6-ի դրությամբ՝ Իսրայելի զինված ուժերի ավիահարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել էր 217-ի, իսկ վիրավորների թիվը՝ 798-ի։

Իսրայելի և  «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտության ֆոնին։ Իսրայելական զինված ուժերը նաև ցամաքային գործողություններ են սկսել՝ ներխուժելով Լիբանանի հարավային շրջան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում