Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը. նախորդ հարցման համեմատ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով

1 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն:

Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հարցման մասնակիցների 13%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 12%, 2023 թվականի դեկտեմբերին՝ 11%, 2023 թվականի մարտին՝ 7%):

Հարցման մասնակիցների 30 տոկոսը ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 25%, 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 28%, 2023 թվականի մարտին՝ 24 %):

Ավելի շուտ դժգոհ է եղել հարցվածների 18%-ը (2024 թվականին՝ 17%-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 24%-ը ( 2024 թվականին՝ 28%-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը)։

Հարցման մյուս մասնակիցները` 14%-ը, դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում