Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆն առաջիկա շաբաթներին առաջընթաց է սպասում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆն առաջիկա շաբաթներին առաջընթաց է սպասում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Սթիֆ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջիկա շաբաթներին նոր առաջընթաց է սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Նախագահի առաջնորդությամբ մենք շարունակում ենք հասնել նշանակալի արդյունքների՝ միաժամանակ աշխատելով խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, որը մեկընդմիշտ վերջ կդնի պատերազմին։ Քննարկումները շարունակվում են, առաջիկա շաբաթներին սպասվում է լրացուցիչ առաջընթաց», - գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի կառավարությանը ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները Ժնևում հյուրընկալելու համար։

Ուիթքոֆը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղորդմամբ այս շաբաթ Մոսկվան և Կիևը փոխանակել են, ընդհանուր առմամբ, 1000 ռազմագերու՝ «500-ը 500-ի դիմաց սկզբունքով», երկու փուլով։ Այս փոխանակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

Ժնևում փետրվարի 17-18-ին կայացել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը։ Մինչ այդ բանակցություններ էին կայացել Աբու Դաբիում՝ հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին։ Եռակողմ հաջորդ բանակցությունները նախատեսված էին մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են հետաձգվել Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում