Իրան

Իսրայելը հայտարարել է Բեյրութին նոր հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Բեյրութին նոր հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Բեյրութի Դահիյա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

Զինվորականները խոստացել են մանրամասները տրամադրել ավելի ուշ։

Իսրայելի պաշտպանության բանակը Դահիյային արդեն հարվածներ է հասցրել լույս մարտի 6-ի գիշերը։ Դրանից առաջ իսրայելցի զինվորականները խաղաղ բնակիչներին կոչ են արել տարհանվել։

Տարհանման մասին նման հրամանները կարող են խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը։ Ըստ BBC-ի՝ նա ասել է, որ «բնակչության զանգվածային, ընդհանուր տեղահանման մասին հրամանները», երբ խոսքը հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց մասին է, «լուրջ հարցեր են առաջացնում միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից»։

Այն շրջաններում, որտեղից Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում տարհանվել, բնակվում է մոտավորապես 400 000 մարդ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Երկրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 120-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում