Իրան

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը

1 րոպեի ընթերցում

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 1332-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Իր հերթին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ զոհերի թվում կա առնվազն 181 երեխա։

Լիբանանում իսրայելական հարվածների թիվը հասել է առնվազն 123-ի։

Լրատվամիջոցը նշում է, որ Իսրայելը հայտնել է 11 զոհի մասին։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 6 է։

Ըստ Reuters-ի հաշվարկների՝ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի թիվը հասել է շուրջ 25-ի։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Իրանի դեմ հարձակման ֆոնին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցնում Իսրայելին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում