Մարզեր

Ախուրյանում ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Ախուրյանում ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում շարունակվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական մրցաշարը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարտի 2-ից մեկնարկած մրցումների շրջանակում այս օրերին ակտիվ ընթացքի մեջ են բասկետբոլի և սեղանի թենիսի մրցաշարերը:

Մրցումներին արդեն մասնակցել է շուրջ 36 թիմ՝ ավելի քան 300 երեխա։ Համայնքի դպրոցների սաները ցուցաբերում են բարձր պատրաստվածություն և թիմային ոգի:

Բասկետբոլի մրցաշարի ընթացքին հետևել և  լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին պարգևատրել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Համայնքի ղեկավարը կարևորել է սպորտի դերը մարզային բնակավայրերում՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են առողջ և նպատակասլաց սերնդի ձևավորմանը:

Մրցաշարերը շարունակական են և նպատակ ունեն մասսայականացնել սպորտը դպրոցականների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում