ՊԵԿ-հասարակություն երկխոսություն. տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ։ Նիստի առանցքում ՊԵԿ-հասարակություն երկխոսության ապահովումն էր՝ հարկային ոլորտի օրենսդրության փոփոխությունների քննարկման նպատակով: Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստում ներկայացվել են ՀՀ հարկային օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։

Մասնավորապես, քննարկվել են․

  • էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող դրույթների միասնականացման, գործողության ոլորտների և ժամկետների սահմանման ու ծրագրային ապահովման տեխնիկական հարցերը՝ անդրադառնալով ներկայիս կարգավորումներին,
  • հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքների համար նախատեսված քրեականացման շեմերի բարձրացման, ինչպես նաև հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ Հարկային մարմնում վարչական բողոքարկման ընթացակարգի ավարտից հետո իրավապահ մարմիններին հաղորդումների ներկայացման գործընթացի կարգավորման առաջարկությունները, որոնք միտված են մինչև հաղորդման ներկայացումը հարկ վճարողի՝ լսված լինելու իրավունքի լիարժեք ապահովմանը,
  • օրինապահ հարկ վճարողներին վերաբերող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների վերանայման հարցերը, որոնց հիման վրա առաջարկվում է վերանայել օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և ընդլայնել վերջիններիս տրվող առավելությունները՝ խթանելով կամավոր կարգապահությունը:

Կողմերի միջև ծավալվել է արդյունավետ և կառուցողական քննարկում՝ ներկայացված փոփոխությունների, բարձրացված խնդիրների և առաջարկների շուրջ։

Հայերեն

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար