Իրան

Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել

Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքերի հաջող որսալուց հետո երկու վայրում բեկորներ են ընկնել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

«Միջադեպի հետևանքով Պակիստանի և Նեպալի վեց քաղաքացի ստացել է թեթև և միջին ծանրության վնասվածքներ», - նշված է հաղորդագրության մեջ։

Գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի ICAD II արդյունաբերական գոտում։ Այն գտնվում է ալ-Դաֆրա ավիաբազայի մոտ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասպան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում