Հայաստանի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու վերաբերյալ ՌԴ-ի հետ աշխատանքային քննարկումներ կան. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատանքային քննարկումներ է անցկացնում Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հարցի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ կան քննարկումներ՝ կապված հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու  մասին իր՝ ավելի վաղ արած առաջարկի հետ։

«Այո, աշխատանքային մակարդակով քննարկումներ կան Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Եվ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետև էլի եմ ասում՝ մեր ասածի մեջ Ռուսաստանի դեմ ուղղված որևէ բան չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ Հայաստանն այս իրավիճակում պարզապես իր մրցակցային առավելությունները կորցնում է, և մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների։

Ռուսաստան

ՀՀ-ի և ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող երրորդ երկիր պետք է գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը․ Փաշինյան

 

Հայերեն العربية English فارسی Русский 中文

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը