Մերձավոր Արևելք

Իտալիան ռազմաօդային պաշտպանական ոլորտում աջակցություն կցուցաբերի Ծոցի երկրներին

1 րոպեի ընթերցում

Իտալիան ռազմաօդային պաշտպանական ոլորտում աջակցություն կցուցաբերի Ծոցի երկրներին

Իտալիան պլանավորում է օդային պաշտպանական օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին՝ իրանական հարվածներից պաշտպանվելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով France 24-ը, այս մասին ասել է վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Ինչպես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, Իտալիան նույնպես մտադիր է օգնություն ուղարկել Պարսից ծոցի երկրներին, մասնավորապես պաշտպանության և հատկապես օդային պաշտպանության ոլորտում», - ասել է Մելոնին։

Իտալիայի վարչապետը նշել է, որ դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ «նրանք բարեկամ երկրներ են, այլև առաջին հերթին նրանով, որ տարածաշրջանում ապրում են տասնյակ հազարավոր իտալացիներ, և այնտեղ տեղակայված է մոտ 2000 իտալացի զինվոր»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում