Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել

Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է անցկացրել Խաղաղ օվկիանոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածի հրամանատարությունը։

«Փորձարկումը պլանավորված էր տարիներ առաջ և կապված չէ աշխարհում որևէ իրադարձության հետ», - նշված է հաղորդագրության մեջ։

Արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ամերիկյան տիեզերական ուժերի բազայից իրականացվել է դեպի Քվաջալեյն ատոլի (Մարշալյան կղզիներ) մերձակայքում տեղակայված խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանի շրջան։ Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 6800 կիլոմետր։

Ըստ հաղորդագրության՝ փորձնական արձակումների ծրագրի նպատակն է գնահատել զենքի համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունն ու ճշգրտությունը։

Գործողության 12 000 կիլոմետր հեռահարությամբ Minuteman III-ը հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում։

Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 400 նման հրթիռ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում