ՊԵԿ-ից հիշեցնում են՝ ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է

4 րոպեի ընթերցում

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի), ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած տեսակի գովազդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնող հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն, որում նշվում է, որ օրենսդրության համաձայն՝ գովազդի տեղադրումը թույլատվում է բացառապես համապատասխան կազմակերպչի պաշտոնական կայքում և խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա։ Ընդգծվում է, որ տվյալ իրավակարգավորման խստագույն պահպանումը պարտադիր պահանջ է։

«Սակայն վերջին շրջանում ՊԵԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։ Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով։

Եվ այսպես՝ սոցիալական ցանցերի օգտատերերի, բլոգերների, հայտնի մարզիկների, երգիչների կամ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։

 Մասնավորապես՝

  • հանրային միջոցառումների ընթացքում կազմակերպվում են արարողակարգային գործողություններ, որոնց ընթացքում տեսանելիորեն ցուցադրվում են խաղային արտադրանք արտադրողի կամ կազմակերպչի անվանումները,
  • հանրային դեմքերը հագնում են հագուստ, կրում աքսեսուարներ կամ այլ պարագաներ՝ խաղային գործունեություն իրականացնող կազմակերպիչների անվանումներով կամ տարբերանշաններով,
  • տեսանյութերը, երաժշտական հոլովակները կամ այլ տեսալսողական նյութերը նկարահանվում են խաղատների կամ խաղասրահների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ, և հետագայում տարածվում են հանրային հարթակներում»,– ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՊԵԿ-ից մատնանշում են՝ համացանցում զգալիորեն աճել են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում գործող կայքերն իրենց խաղային գործունեությունը գովազդում են ՀՀ տարածքում՝ ծառայություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին։ 

Գովազդի արգելքը շրջանցվում է տարբեր մեխանիզմներով, այդ թվում՝ անուղղակի գովազդային հաղորդագրությունների, թվային հարթակներում բոնուսային խթանող առաջարկների և քողարկված այլ ձևաչափերով։ Կոմիտեից կրկին շեշտում են, որ օտարերկրյա պետությունում լիցենզավորված լինելը չի ազատում տվյալ կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին ՀՀ տարածքում գործող օրենսդրության պահպանման պարտավորությունից։

Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը։

Կոմիտեից նախազգուշացնում են, որ խաղային ոլորտի գովազդն, իր բովանդակությամբ և մատուցման ձևաչափով, առաջացնում է արագ շահույթի խաբուսիկ պատկերացում՝ թերագնահատելով հնարավոր կորուստներն ու կախվածության զարգացման ռիսկերը։

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ուղղակի կամ անուղղակի ձևերով օրենսդրական արգելքի շրջանցումը՝ ներառյալ միջնորդավորված, քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

«Հորդորում ենք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում խստագույնս պահպանել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ գովազդի արգելքի շրջանցման ցանկացած դեպքի մասին տեղեկացնել վերահսկող մարմնին (ՊԵԿ-ին)՝ 010 30-42-92 կամ 010-30-42-91 հեռախոսահամարներով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից