Իրան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կարող է խոցվել հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fars լրատվական գործակալությունը:

«Ներկայում Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության տակ», - ասվում է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամեդ Աքբարզադեի հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցել նավթի լցանավերը Պարսից ծոցի այս կարևորագույն նավագնացային երթուղով։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիներից մեկը։ Նավթի ու գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այս նեղուցով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում