Իրան

Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը հրթիռակոծվել է. խորհուրդը պետք է նշանակի ԻԻՀ նոր գերագույն հոգևոր առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը հրթիռակոծվել է. խորհուրդը պետք է նշանակի ԻԻՀ նոր գերագույն հոգևոր առաջնորդին

Ամերիկյան և իսրայելական ուժերը հարվածել են Իրանի Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Խորհուրդը, որը կազմված է 88 հոգևորականներից, առաջադրանք է ստացել նշանակել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ՝ փոխարինելու այաթոլլահ Ալի Խամենեիին, ով սպանվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով։

Թեհրանում գտնվող խորհրդի գրասենյակը նախօրեին նույնպես թիրախավորվել էր։

Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյո՞ք վերջին հարվածներից հետո զոհվել կամ վիրավորվել են Առաջնորդության խորհրդի անդամները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում