Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան Էր-Ռիադի վրա Իրանի կողմից հերթական հարձակումից հետո

1 րոպեի ընթերցում

Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք վաղ առավոտյան՝ Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ֆուտբոլիստին տեղափոխող անձնական ինքնաթիռը թռչել է Եգիպտոսի և Միջերկրական ծովի վրայով։ Պորտուգալացին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի «Ալ-Նասր» ակումբում, լքել է երկիրը, երբ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հրամայել էր դադարեցնել խաղերը՝ Պարսից ծոցում հակամարտության պատճառով, որը տեղի է ունեցել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով հետաձգված խաղերից մեկը Ասիայի ֆուտբոլի լիգայի քառորդ եզրափակչի «Ալ-Նասր»-ի և «Ալ-Վասլ»-ի միջև հանդիպումն էր։ Էր-Ռիադը, որտեղ Ռոնալդուն ապրում է իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ, երեկ երեկոյան Իրանի կողմից հարձակման թիրախ էր դարձել, թիրախավորվել էր նաև ԱՄՆ-ի դեսպանատունը։

Հայերեն ქართული Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA